ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հրդեհից տուժածներին աջակցություն ցուցաբերեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը

Հրդեհից տուժածներին աջակցություն ցուցաբերեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը
20.12.2013 | 11:56

Դեկտեմբերի 19-ին Գուգարք համայնքի հրդեհից տուժած 6 ընտանիքներին աջակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել Երևանի Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հովհաննես Ավագյանը, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Վազգեն Մարտիրոսյանը, Երևանի Լև Տոլստոյի անվան (թիվ 128) դպրոցի տնօրենի դաստիարակության գծով տեղակալ Էլմիրա Հովակիմյանը և ուրիշներ։ Հյուրերը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ, այցելեցին հրդեհից տուժած ընտանիքներին։ Ինչպես տեղեկացրեց Ա. Միսկարյանը, Երևանի թիվ 128 և թիվ 172 հիմնական դպրոցներում հանգանակություն է կատարվել: Տուժած ընտանիքների համար ձեռք են բերվել կենցաղային իրեր, սնունդ և հագուստ, որոնք էլ հանձնվեցին հրդեհից տուժած ընտանիքներին։
Ինչպես հայտնի է, Լոռու մարզպետարանի և Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցությունն սկսվել է անցած տարվանից։ Այս ընթացքում եղել են փոխադարձ այցելություններ։ Արաբկիր վարչական շրջանը՝ ի դեմ ղեկավար Հրայր Անտոնյանի, Վանաձորին նվիրել է նստարաններ, աղբարկղեր, բարեկամություն է հաստատվել Երևանի հիշյալ դպրոցների և Վանաձորի դպրոցների աշակերտության միջև։ Ա. Միսկարյանը վստահություն հայտնեց, որ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի՝ ունենալով նաև այլ դրսևորումներ։ Վ.Ասատրյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր կողմից շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ օգնություն ցուցաբերելու համար:

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ